Posted in Մայրենի6

Վիլյամ Սարոյան

Ես առաջին անգամ իմացել եմ Վիլյամ Սարոյանին քրոջիցս։ Նա գիրք նվիրելու օրը ինձ նվիրել էր Վիլյամ Սարոյանի բանաստեղծությունների փոքրիկ մի գիրք։ Ինձ սկզբում դուր չեկավ, իսկ հետո ես կարդացի մի քանի բանաստեղծություններ ր այդ գիրքը դարձավ իմ ամենասիրելի գրքերից մեկը։

Posted in Մայրենի6

Առաջադրանքներ

1. Հայերենի յուրաքանչյուր տառ ունի նաեւ թվային արժեք(Ա=1, Ժ=10, Շ=500 եւ այլն)։Հետևյալ բառերից որի՞ տառերի թվային արժեքների գումարն է ամենափոքրը։

Ա. շունչ

Բ. գայլ

Գ.մարդ

Դ.բերդ
ամենամեծը բերդն է։

2. Աշխարհ, ընդհանուր, շնորհալի,աշխարհ, ընդհամենը, անընդհատ, ապաշխարհել, մենաշնոր.  բառերը բաժանվել են երկու բանակի` կախված այն բանից , թե կետի փոխարեն հ գրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Տարբերակներում բերված ո՞ր պնդումն է ճիշտ։

բոլոր բառերում պետք է գրվի հ տառը։

Ա.Բանակներում բառերի թվերը հավասար են։

Բ.Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից մեծ է երկուսով։

Գ. Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից փոքր է չորսով։

3.Խիճ, կարճ, դղյակ, ծածկ, եղինջ, զրահ, կարգ, խիտ բառերից ամենաշատը քանի՞սը նոր շունչ կստանան, եթե բառամիջում  ավելացնենք մեկ տառ:

Ա. 4

Բ. 5

Գ. 6

Դ. 7

4. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել «մակաբույծ» բառերից:

Ա. Նա մեր դպրոցի ամենից լավագույն աշակերտներից մեկն է:

Բ. Հարցը կայանում է նրանում, որ ամեն ինչ այդքան հեշտ չի տրվում:

Գ. Տնօրենը հավանաբար իր մոտ է, կարող եք մոտենալ նրան:

Դ. Ճանապարհի կեսից հետ վերադառնալու կարիք չկա:

Ե. Այս ամենից հետո նրան հաջողվեց գրագրի պաշտոն ստանալ:

5.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:

սակարկել — բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ

դագանակ — գավազան

քեռայր — քեռու տղա

քթոց — ոստերից հյուսված կողով

սվին — սառը զենք

6.  Պատասխանի տարբերակներից ո՞րն իր «ընկերը» չունի բերված նախադասության մեջ: Արևածագին փայտփորիկը նստեց կաղնու ճյուղին, սևեռուն նայեց կեղևի տակ վխտացող բզեզներին։

Ա. վաղորդայն

Բ. կտցահար

Գ. ոստ

Դ. թռչուն

Ե.ակնապիշ

7.Երգիծանքի նշված տեսակների համապատասխան նկարագրությունները խառնվել են, դասավորի՛ր։                                         

Подпись отсутствует

8. Քեզ ծանոթ աղբյուրներից ընտրի’ր գրաբարյան որևէ ասույթ, փոխադրի’ր աշխարհաբար։

9.Ամբողջացրու՛ առածը. «Թրի կտրածը կլավանա, … » ։

Ա. եթե ժամանակին միջոցներ ձեռնարկես

Բ.լեզվի կտրածը չի լավանա

Գ. դանակի կտրածը` ոչ

Դ.կորած ընկերը չի վերադառնա

10. Ստեղծագործի’ր հետեւյալ վերնագրով`«Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել, այլ․․․»։

Posted in Մայրենի6

Հինգշաբթի օրվա տնային առաջադրանքներ

Հինգշաբթի ( 13.04.2023թ. )

Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

 Մեր շատ սիրելի  բակը արդեն դարձել է կանաչ ։ Բակում շատ-շատ երեխաներ ուրախ խաղում ու աղմկում են։ Մայրիկները զրուցում են իրենց մտերիմ հարևանների հետ և քննարկում օրվա անցուդարձն ու օրվա անելիքը: Չալպտուրիկ կատուն երկայնքով, ծուլորեն  փռված էր կիզիչ արևի տակ՝  խաղում է իր փափուկ պոչի հետ: Սևուկ շունը պոչը տնկած դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար  հաչում է: Արդեն երեկո է, արևը մայր է մտել: Հայրիկները աշխատանքից հոգնած, բայց ուրախ, իրենց օրվա վաստակն առած , վերադառնում են տուն: Իջնում է աստղալից գիշերը և ամբողջ երկինքը փայփլում է աստղերում: Եվ վերջապես զբաղված ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և բակը խաղաղվում է մինջև լուսաբաց:

ՄԱՐԿ ՏՎԵՆ, ԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։

Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ եւ կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետից եւ նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անգամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, եւ ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետևյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը, վերցրեց այն ինձանից ու սկսեց զննել։ Կարճ լռությունից հետո նա ասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ ս գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում։ Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենչով բռնված, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետևում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։ Հոկտեմբարյան տերևաթափը դեռեւս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուծելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեքօրյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջ․․ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։

Posted in Մայրենի6

Երեքշաբթի ճրվա տնային առաջադրանքներ


Երեքշաբթի ( 11.04.2023թ)

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:


1խումբ
-Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, իրիկնամուտ, արևամուտ


2խումբ-Լուսաբաց, արշալույս, լուսածագ, արևածագ, առավոտ։


1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:

.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

յ տառը նույն ձևով կմնա

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:


Սնունդ-ծնունդ
դանակ-քանակ, բանակ
պարտեզ-քարտեզ
բերք,-վերք
զատիկ,-տատիկ
բառարան, -վառարան
բռնակ,-նռնակ
կատակ,-հատակ

բյուր,-հյուր
ձագ-թագ

մանր,-ծանր, սանր
մարագ-կարագ
դարձ-բարձ
ավագ-նվագ
թախտ,-բախտ
կառք,-փառք
հարթ,-կարթ
լրագիր-գրագիր
հերթ,-թերթ
լույս,-բույս, հույս
ձյութ,-նյութ
ճեղք,-մեղք
շռայլ,-մռայլ

նյարդ, -լյարդ

նուրբ, -սուրբ

թափոր,-սափոր
մահակ-քանակ, բանակ
ջութակ-թութակ

Posted in Մայրենի6

Երկուշաբթի ճրվա տնային առաջադրանքներ

Երկուշաբթի ( 10.04.2023թ)

1.Ավարտե՛լ աղայանական նախագիծը, հղումն ուղարկել իմ էլ․ հասցեին։ ( Ամփոփում ենք ՝ Ղազարոս Աղայանին նվիրված օրերի ընթացքում մեր ամբողջ սովորածը) ։

2.Տեքստը պատմի՛ր՝ 

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից, 

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):   

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

1)ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից-Ես տխուր եմ որ Ամստերդամն աշխարհում կա ընդամենը մեկ ռեստորան, բայց նաև շատ ուրախ եմ որովհետև այդ ռեստորանում ամեն ինչ կատարում են միայն երեխաները և դա մեզ շատ հաճելի է։


2)ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից-Այս ռեստորանը ուղղակի հրաշալի է որովհետև ոչ մի երեխայի ծնող կամ որևե մի մեծ մարդ չի կարող ներխուժել այս ռեստորան քանի որ այստեղ միայն թույլատրվում է փոքրերին և մենք ինչ ուզենք կարող ենք այստեղ անել, բայց չպետք է մոռանալ կարգ ուկանոնի մասին։


3)քո անունից (վերաբերմունք արտահայտելով)-Այդ աշխարհում կա ընդամենը մեկ ռեստորան դա էլ միայն կարող են աշխատել կամ ուտեստ վայելել միայն փոքրերը։ Իսկ դա շատ վատ է որովհետև նրանք կարող են կեղտոտել իրենց հագուստը պահել իրենց շատ վատ և այլ․․․։

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

3.Լրացուցիչ աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Posted in Մայրենի6

Լրացուցիչ առաջադրանքներ

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:

Պատմվածքը նրա մասին է որ մի փիղ մանկուց շխթայով կապած է եղել ցցից, նա ամեն առավոտ փորձել է ազատվել, և ամեն երեկո ուժասպառ ընկել է գետնին։ Այդպիսով այդ փիղը հասկացել է որ նա եթե չի կարողանում, երբեք էլ չի կարողանա։

Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Այս բանաստեղծությունը վմեզ սովորեցնում է, որ եթե մի բան փոքր ժամանակ արել էս և չի ստացվել, իսկ եթե մի քիչ մեծանաս և նորից փորձեց ամպայման կստացվի։
Նմա՞ն ես այդ փղիկին:

Ոչ։
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները`
 հսկայական,-հսկա, մեծ, խոշոռ։
ամուր,-պինդ, դիմացկուն։
ակնհայտ, -Ակներև, ակնբախ
անասելի, -աննկարագրելի,  անխոսելի
խելացի,– բանիմաց, իմաստուն, խոհեմ
ջանք,-ճիգ, փույթ, եռանդ,
բազում:-բազմաթիվ, անթիվ, անհամար

2․Նախադասությունում գտիր գոյականները։ 

« Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին»: 

Գոյականներ-կրկես, խիղ, գազաններ, երեխաներ, շղթա, ցից։

Լրացրու՛ բաց թողնված տառերը։

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի  էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակես  կլիմայի պատճառով անընդհատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերևույթից, սկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:


Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուհանուր մինջև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

1Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա» վերնագրով փորձիր ինքնդ գրել պատմություն, համոզիր ընթերցողին, որ անկարելի բան չկա աշխարհում։

2.Ծանոթացրու դասընկերներիդ Խորխե Բուկայի այլ պատմվածքներից մեկի հետ,տեղադրիր բլոգումդ և ներկայացրու։

3. Անհրաժեշտության դեպքում տեղադրիր  Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքանդերանուններով։

Ով է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե որտեղ է  ջուր հավաքվում այս փոսում:
Ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե երբ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե երբ պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքան ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան.ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
ինչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Posted in Մայրենի6

Շաբաթվա ամփոփում

Ստի ոտքը կարճ է

Մարդիկ սովորաբար սուտ են խոսում որպեսզի զոհի չենթարկվեն, կամ իրենց շահը առաջ տանեն, բայց այդպիսզի մարդիք չեն գիտակցում որ ստի ոտքը կարճ է, այսինքն, երբ սուտ են խոսում այդ սուտը ամենաշատը կարող է ոչմեկ իմանալ մոտ 1 ամիս, իսկ դրանից հետո այդ սուտը բացահայտվում է։


Շաբաթվա ամփոփում



Լինքեր


https://tamrazyangeorgi.wordpress.com/2023/03/16/%d5%b0%d5%ab%d5%b6%d5%a3%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a9%d5%be%d5%a1-%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80/






https://tamrazyangeorgi.wordpress.com/2023/03/16/%d5%a5%d6%80%d5%a5%d6%84%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a9%d5%be%d5%a1-%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-2/





https://tamrazyangeorgi.wordpress.com/2023/03/12/%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a9%d5%ab-%d6%85%d6%80%d5%be%d5%a1-%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5/

Posted in Մայրենի6

Հինգշաբթվա տնային առաջադրանքներ

Հինգշաբթի

1.Հոլովի՛ր աթոռ, քույր, մարդ բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
ինչ-աթոռ, քույր, մարդ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
ինչի-աթոռի, քույրի, մարդի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
ինչին-աթոռին, քույրին, մարդուն

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
ինչից-աթոռից, քույրից, մարդուց

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
ինչով-աթոռով, քույրով, մարդով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

2. Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

Անձնանիշ-գնդապետ, Եգիպտացի, թզուկ, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերբայ, դերասան, խոհարար, լրտես, հետախույզ


Իրանիշ-գունդ, գնդացիր, Եգիպտոս, Եգիպտացորեն, թիզ, ձիակառք, կառապան, վաճառատուն, ուղեվարձ, վարելք, հնդկացորեն, Հայաստան, հացաբույս, հացթուխ, խոհանոց, լրագիր, հետևանք

3. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

Թանձրացական- Երամ, վերարկու, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։



Վերացական- հույս, կասկած, պատիվ, ճաշակ, ճաշ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։

Posted in Մայրենի6

Երեքշաբթվա տնային առաջադրանքներ

2. Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ-հերթ
աղեղ-բաղեղ
կար-կարթ
յուղ-սյուղ
լոր-կլոր
ութ-թութ
վազ-ավազ
աքար-շաքար
ախտ-բախտ
ճար-վճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ

Posted in Մայրենի6

Երկուշաբթի օրվա տնային առաջադրանքներ

Երկուշաբթի

Այս շաբաթը սկսում ենք հոլովները վերհիշելով։

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում։

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
ինչ-գիրք, ամպ, սեղան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
ինչի-գրքի, ամպի, սեղանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
ինչին-գրքին, ամպին, սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
ինչից-գրքից, ամպից, սեղանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
ինչով-գրքով, ամպով, սեղանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
ինչի մեջ-սեղանում, գրքում, ամպում

2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. ուժ-ուժեր
տարր-տարրեր
ծով-ծովեր
նաև,
կույտ-կույտեր
բերդ-բերդեր
շենք-շենքեր

Բ. ճանապարհ-ճանապարհներ
գաղտնիք,-գաղտնիքներ
հրաշք-հրաշքներ
մեքենա-մեքենաներ
շրջան-շրջաններ
շինություն-շինություններ
նավահանգիստ-նավահանգիստներ

Գ. Գառ-գառեր
դուռ-դռներ
մատ-մատներ
մուկ-մկներ
թոռ-թոռներ
ձուկ-ձկներ
լեռ-լեռներ
բեռ-բեռներ

Դ. Աստղ-աստղեր
արկղ-արկղներ
վագր-վագրեր
անգղ-անգղներ
սանր-սանրներ

Ե. Ծովածոց-ծովածոցներ
սուզանավ-սուզանավեր
դաշտավայր-դաշտավայրեր
շնագայլ-շնագայլեր
հեռագիր-հեռագրեր
լրագիր-լրագրեր

Զ. Քարտաշ-քարտաշներ
գրագիր-գրագիրներ
լեռնագործ-լեռնագործներ
բեռնակիր-բեռնակիրներ

Է. Մարդ-մարդիք
կին-կանայք

3․Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերում գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևաբանները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշերը վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով,-ստրկամիտ
լի և առատ,-լիառատ
կյանքի հյութ,-կենսահյութ
ցավից լլկված-ցավալլուկ
մոլոր մտքով,-մտամոլոր
սուր ընթացող-սրնթաց
խելքը կորցրած-խելակորույս
նոր հայտնված-նորահայտ
մենակ ապրողժ-մենակյաց
խիստ բարքով,-խստաբարո
երկար ապրող-երկարակյաց
նոր եկած-նորեկ
աչքին հաճելի-ակնահաճո