Posted in հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Արատես

Մայիսի 13-15ը Արատեսյան օրեր են։ Մենք մինչև հասնելը Արատես ունեցանք շատ և հետաքրքիր հայրենագիտական կանգառներ։ Առաջին կանգարը Հայրավանք եկեղեցին է, այնտեղից երևում է շատ հիանալի տեսարան դեպի Սևանա լիճ, մենք այնտեղ ճաշեցինք և շրջեցինք եկեղեցու շուրջը, և շարժվեցինք առաջ։ Երկրորդ կանգառը Նորատուսի խաչքարերի պուրակն էր, այնտեղ կար շատ տապանաքարեր, այնտեղի տատիկները մեզ բացատրեցին այտ տապանաքարերի ողջ պատմություները, իսկ դրանից հետո մենք նույնպես շարժվեցինք առաջ։ Մեր երրորդ կանգառը Քարվանատուն Սելիմի լեռնանցքն էր, մենք ուսումնասիրեցինք տարածքը և ճաշեցինք, դրանից հետո շարժվեցինք առաջ։ Մենք տեսանք շատ գետեր օրինակ․ Արատես, Արփա, և Եղեգիս գետերը։ Վերջապես հասանք Արատես, մենք տեղավորվեցինք այնտեղ։ Մենք ունեինք մեկ ժամ հանգիստի համար, իսկ դրանից հետո պետք է գնաինք ճաշելու, ճաշելուց հետո մենք գնացինք սենյակներով։ Առավոտյան մենք արթնացանք և ընկեր Գրետայի և ընկեր Արմինեյի հետ մարզանք արեցինք, իսկ դրանից հետո ծաշեցինք, մենք բոլորս գնացինք փայտեր հավաքենք խարույկի համար, և մաքրեցինք շրջապատը, մենք խարույկ վառեցինք , իսկ դրանից հետո գնացինք քնելու։ Երրորդ օրը առավոտյան հավաքեցինք մեր իրերը և ճաշեցինք։

Մեզ հետ էր նաև մեր մաթեմատիկայի ուսուցչուհին՝ ընկեր Գրետան։ Մենք ընկեր Գրետայի հետ կատարել ենք մաթեմատիկական չափումներ, հաշվարկներ և կազմել ենք խնդիրնր։

Ընկեր Գրետայի հետ դրսում բարզ և բաղադրյալ թվերի վերբերյալ բանավոր մաթեմատիկական շատ հետաքրքիր խաղ խաղացինք: Որից հետո չափեցինք Արատեսի մեր ուղղանկյունանիստի տեսք ունեցող սենյակի չափումները՝ լայնություն(4 մ 28 սմ), երկարություն(6մ 62սմ) և բարձրություն(3 մ)և հաշվեցին սենյակի ծավալը՝V=428x662x300=85000800(սմ խոր.) մոտավորապես 85 մ խոր.:

Դրանից հետո գնացինք մեղվապահի տուն։Մեղվի փեթակն ունի ուղղանկյունանիստի տեսք։Չափերիզի միջոցով չափել ենք նրա չափումները.

Բարձրություն՝ 44սմ= 4 դմ 4 սմ

Երկարություն՝ 35սմ= 3 դմ5 սմ

Լայնություն՝ 35սմ= 3 դմ5 սմ

Ծավալ՝ 44x35x35=53900 սմ խորանարդ:

Փեթակի կափարիչը քառակուսու տեսք ունի, կողմը՝ 57սմ։

Կափարիչի մակերեսը` 57×57= 3249սմ քառակուսի

Կազմել ենք նաև խնդիրներ։

Խնդիր 1

Մեկ մեղվով շրջանակը արժի 5000դրամ։ Որքա՞ն պետք է վճարի մեղվաբուծը, որպեսզի գնի 9 այդպիսի շրջանակ ունեցող մեղվաընտանիք։Մեղվաբուծը պետք է վճարի 5000×9=45.000դրամ

Որքա՞ն վճարեց մեղվաբուծը, եթե գնեց 15 այդպիսի մեղվաընտանիք։

Մեղվաբուցը վճարեց՝ 15×45000=675.000դրամ

Խնդիր 3

1 լիտր բանկայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր։ Որքա՞ն մեղր կտեղավորվի 4 լիտրանոց բանկայում։

1,5×4= 6 կգ մեղր։

Որքա՞ն մեղր կտեղավորվի 5 լիտրանոց բանկայում։

1,5×5=7 կգ 500 գ մեղր։

Եվ դրանից հետո գնացինք դեպի Երևան, Շնորհակալ եմ ընկեր Արմինեին և ընկեր Գրետային։

Leave a comment