Posted in մայրենի

Ուսումնառության 5 տարիներ

  • Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:

    Ուսման շրջանում ամենից շատ կարևորում եմ դասերս, և ճամփորդությունները, ընտրության գործունեությունը։ Ես երբեք չեմ մոռանա ագարակը որովհետև ուրիշ դպրոցներում չկան։
  • Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:

    Ես սովորել եմ պահպանել մաքրություն, մշակել և ջրել բույսերը, շփվել և խնամել կենդանիներին, լինել ընկերասեր, և ընտրույուն ունեմ ընտրել իմ սիրած գործունեությունը։
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

    Նրանց սպասվում են շատ ճամփորդություններ և ընտրության գործունեություն, ես նրանց խորհուրդ կտամ, որ պահպանեն մաքրություն, լինեն ընկերասեր և լավ սովորեն։
  • Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք  պատճառը:

    Յուրաքանչյուր ուսուցիչ իր մոտեցման ձևը ունի ուսման մեջ, և բոլորին սիրում եմ և կհիշեմ միշտ։
  • Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:

    Կցանկանայի, բայց չեմ կարող քանի որ ուսումը մինչև հինգերորդ դասարան է։
  • Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:

    Արևմտյան դպրոցի ուսումը տարբերվում է մյուս դպրոցներից իր մեթոդիկայով և ունի լավ և վատ կողմեր։ Այստեղ շատ են ճամփորդում որը օգնում է երեխաներին լինել ինքնուրույն, ընկերասեր և լինել կարգապահ։

Leave a comment